Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի պատճառով Գերմանիան ամենախիստ լոքդաունը կսահմանի երկրի ողջ պատմության ընթացքում

Կորոնավիրուսի պատճառով Գերմանիան ամենախիստ լոքդաունը կսահմանի երկրի ողջ պատմության ընթացքում

342
0

Գերմանիան դեկտեմբերի 16-ից ամենախիստ լոկդաունը կսահմանի երկրի ողջ պատմության ընթացքում, կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը չափազանց լուրջ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հեռուստաուղերձում հայտարարել Է նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

«Թանկագին քաղաքացիներ, մենք բոլորս հետագա առաջխաղացման հույս ունեինք: Բայց վիրուսն առաջվա պես մեզ պահում Է հսկողության ներքո: Ուստի, դեկտեմբերի 16-ից սկսած, մեր հասարակական եւ մասնավոր կյանքն ավելի խիստ կսահմանափակվի, քան երբեւիցե Գերմանիայի Դաշնային Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Իրադրությունն ահավոր Է: Հազարավոր մահեր շաբաթվա ընթացքում եւ ինֆեկցիա, որն սպառնում Է դուրս գալ հսկողությունից. մենք չենք կարող խուսափել արմատական միջոցներից»,-հայտարարել Է պետության ղեկավարը: Շտայնմայերի խոսքով՝ Սուրբ Ծնունդի եւ նոր 2021 թվականի տոնակատարությունը կանցկացվի այլ ձեւով, քան հույս ունեին իշխանությունները, հաջորդ շաբաթները «բազմաթիվ մարդկանց համար ծանր ժամանակներ կդառնան»: Սահմանափակումներն «սպառնում են տնտեսական կյանքին», սակայն «հիմնական նպատակը պետք Է դառնա այն, որպեսզի որքան կարելի Է ավելի արագ նվազեցվի վարակվածների քանակությունը, իսկ այնուհետեւ այն պահվի ցածր մակարդակի վրա»,-ընդգծել Է նախագահը:

«Այժմ մենք մտել ենք վիրուսի դեմ պայքարի վճռական փուլ: Մեր բժշկական գիտելիքները եւ բուժման տարբերակներն այժմ ավելի ընդարձակ են, քանի մի քանի ամիս առաջ: Եվ առկա Է վստահության համար եւս մեկ պատճառ. առաջին պատվաստանյութերը Գերմանիայում հավանություն կստանան դեկտեմբերին, պատվաստման հարյուրավոր կենտրոններ են ստեղծվել կամ ստեղծվում, իսկ պատվաստումը կսկսվի անմիջապես Ամանորից հետո»,-ասել Է նախագահը: Ավելի վաղ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը եւ դաշնային երկրամասերի ղեկավարները երկրում համազգային լոկդաունի սահմանումը համաձայնեցրել են դեկտեմբերի 16-ից մինչեւ հունվարի 10-ը: Դեկտեմբերի 16-ից Գերմանիայում կփակվի ամեն ինչ, բացի մթերային խանութներից, դեղատներից եւ օպտիկաներից: Արգելված Է հրատեխնիկայի վաճառքը, քաղաքացիներին հորդորում են տոներին հրաժարվել հրավառություններից: Արգելված Է փողոցում ալկոհոլի վաճառքը: Երկրամասերն իրավունք ունեն խստացնել այդ միջոցները հիվանդացության սրընթաց աճի դեպքում: Հանդիպումները թույլատրված են հինգ մարդուց ոչ ավելի խմբերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ