Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են հնդկական պոպոքի վնասակար հատկությունները

Որո՞նք են հնդկական պոպոքի վնասակար հատկությունները

2008
0

Հնդկական ընկույզի մեջ պարունակվում է վտանգավոր թունավոր միացություն՝ ուրուշիոլ, այս պատճառով հում ընկույզի օգտագործումը կարող է առողջության համար վտանգավոր լինել եւ նույնիսկ բերել մահվան ելքի:

Ուրուշիոլը կարող է առաջացնել կոնտակտային դերմատիտի զարգացում, իսկ ուրուշիոլը յուրացնել չկարողանալու դեպքում թույնի նույնիսկ ոչ մեծ չափաբաժինը մահվան պատճառ կդառնա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Սակայն վերամշակելուց հետո հնդկական ընկույզը կհարստանա մոնոհագեցած ճարպերով, վիտամիններով, հանքանյութերով եւ հակաօքսիդանտներով: Մասնագետները պնդում են, որ մանրակրկիտ մաքրելուց հետո հնդկական ընկույզն այլեւս չի պարունակի վտանգավոր նյութեր:

Պարզվել է, որ վտանգ կարող են ներկայացնել նաեւ մի շարք այլ մթերքներ: Այսպես՝ բժիշկ Սթեֆան Գանդրին նախազգուշացնում է, բանջարեղենի որոշ տեսակներում եւ հատիկավոր մթերքներում պարունակվում են կպչուն սպիտակուցներ, որոնք հայտնի են որպես լեկտիններ: Քանի որ բնությաան մեջ բույսերը ստիպված են պաշտպանվել միջատներից, լեկտիններն իրենց վրա են վերցրել զենքի դերը: Դրանք կաթվածահար են անում միջատին, որը փորձում է բույսն ուտել:

Իսկ մարդկանց մոտ լեկտինները կարող են առաջացնել ալերգիա, գիտակցության մթագնում, գրգռված աղիների համախտանիշ եւ նույնիսկ աուտոիմունային հիվանդություն՝ ռեւմատոիդ արթրիտի ձեւով: Լեկտինները թափանցում են անմիջապես հոդերի, նյարդային վերջավորությունների, արյունատար անոթների ծածկույթի եւ անգամ գլխուղեղի մեջ՝ առաջացնելով բորբոքում եւ աուտոիմունային ռեակցիա:

Լեկտիններին ավելի շատ կենտրոնացած են մթերքներում, որոնք, ըստ էության, հենց իրենք սերմեր են: Խոսքը վերաբերում է ոլոռին, լոբազգիներին, հնդկական ընկույզին եւ գետնընկույզին: Սակայն այն պարունակվում է նաեւ լոլիկի, վարունգի, կարմիր պղպեղի եւ սմբուկի սերմերում: Հատիկավոր մթերքներում պարունակվում են ուրիշ լեկտիններ, օրինակ՝ ցորենի սերմերում ագլյուտինին: Այս տեսակետից հատիկավոր ցերենի ալյուրից հացաբուլկեղենային արտադրանքը այնքան էլ օգտակար չէ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ