Գլխավոր էջ Նորություններ Պացիենտների արյան մեջ որքան շատ են հակամարմինները, այնքան նրանք ծանր են տանում...

Պացիենտների արյան մեջ որքան շատ են հակամարմինները, այնքան նրանք ծանր են տանում COVID-19-ը

377
0

Արյան մեջ «սխալ» հակամարմինների մեծ քանակությունը (աուտոհակամարմիններ) կարող է ծանրացնել կորոնավիրուսային ինֆեկցիայի ընթացքը, նախազգուշացնում են Յելի համալսարանի գիտնականները:

Այդպիսի հակամարմինները թիրախավորում են օրգանները, հյուսվածքները եւ բուն իմունային համակարգը, այլ ոչ թե պայքարում են օրգանիզմ ներխուժած վիրուսի դեմ:  Սա կորոնավիրուսով վարակվելու դեպքում ոչ միայն բարդություններ է առաջացնում, այլեւ կարող է դառնալ հիվանդության ավելի երկարատեւ ընթացքի պատճառը:

Հետազոտության հեղինակները վերլուծել են կորոնավիրուսով վարակված եւ առողջ մարդկանց իմունային ռեակցիաները, հայտնում է The Guardian-ը: Վարակվածների մոտ հայտնաբերվել են նորմայից շեղումներով բազմաթիվ հակամարմիններ. դրանցով արգելափակվել է հակավիրուսային պաշտպանությունը եւ ոչնչացվել են իմունային օգտակար բջիջները: Դրանից բացի, այդ հակամարմինները հարձակվել են օրգանիզմի վրա՝ ներառյալ գլխուղեղը, արյունատար անոթները եւ լյարդը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ պացիենտների արյան մեջ որքան շատ են եղել հակամարմինները, այնքան նրանք ծանր են տարել COVID-19-ը: Հատկանշական է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների մոտ հայտնաբերվել է այդպիսի հակամարմինների ավելի մեծ քանակություն, քան գայլախտով (աուտոիմունային հիվանդություն) մարդկանց մոտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ