Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով պացիենտների ո՞ր խումբն է ամենավարակիչը

Կորոնավիրուսով պացիենտների ո՞ր խումբն է ամենավարակիչը

422
0

Թուլացած իմունիտետով մարդիկ երկար ժամանակ վարակիչ են մնում, եթե կորոնավիրուսով են վարակվել: Օրինակ՝ քաղցկեղային հիվանդություններ եւ կորոնավիրուս ունեցող պացիենտները կարող եեն վարակիչ մնալ 2 ամիս: Այս մասին հաղորդվում է հետազոտողների բաց նամակում, որը հրապարակվել է New England Journal of Medicin ամսագրում:

Այսպիսի եզրահանգման գալու համար մասնագետներն ուսումնասիրել են քաղցկեղով հիվանդների մոտ կենսունակ վիրուսի արտազատումները: Պարզվել է, որ թուլացած իմունիտետով պացիենտների մոտ բուժման գործողություններից հետո կարող է նվազագույնը 2 ամսվա ընթացքում արտազատվել SARS-CoV-2-ի կենսունակ կորոնավիրուս:

Ընդ որում՝ COVID-19-ի դեպքում նախազգուշական միջոցառումների վերաբերյալ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնների (CDC) գործող հանձնարարականներով COVID-19-ով հիվանդացածները վարակիչ են 10 օր: Այս պատճառով հետազոտողները խորհուրդ են տալիս վերանայել թուլացած իմունիտետով պացիենտների վերաբերյալ նորմերը:

«Իզվեստիայի» հետ զրույցում Ճշգրիտ եւ վերականգնողական բժշկության գիտակլինիկական կենտրոնի տնօրեն Ալբերտ Ռիզվանովը (Ռուսաստան) նշել է, որ իմունիտետի աշխատանքում շեղումներ կան ՄԻԱՎ ինֆեկցիայով եւ իմունադեֆիցիտով պացիենտների մոտ: Կարելի է նաեւ ենթադրել, որ կորոնավիրուսը կարող է ավելի երկար մնալ ուժեղ սթրես տարած մարդու օրգանիզմում: Մասնագետի կարծիքով՝ ամերիկացի գիտնականների հետազոտությունը ստիպում է վերանայել այդպիսի պացիենտների հետ բժիշկների աշխատանքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ