Գլխավոր էջ Առողջապահությունից դուրս Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը ժամանել է Երևան

Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը ժամանել է Երևան

147
0

Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը ժամանել է Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ առնչությամբ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:

«Այն Երևան է տեղափոխում Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված մարդասիրական նվիրատվությունները (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ, հագուստ), որոնք բաժանվելու են հիմնադրամի կողմից: Ինքնաթիռը տեղափոխում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի դպրոցական պարագաներ և Վեոլիա հիմնադրամի կողմից Ազնավուր հիմնադրամին տրված պարագաներ (հիգիենայի հավաքածուներ և ծածկոցներ):

Նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի կողմից հայկական հիվանդանոցներին նվիրաբերված բժշկական օգնությունը տեղափոխած ինքնաթիռից, ինչպես նաև նոյեմբերի 27-ին Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված նվիրատվությունները, Կարմիր խաչի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական բեռները և «Էլեկտրիկներ առանց սահմանների» ՀԿ-ի և Վեոլիա հիմնադրամի նվիրաբերած միջոցները տեղափոխած ինքնաթիռից հետո, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի կողմից համակարգված այս երրորդ ինքաթիռը արտահայտում է Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանը»,-ասված է հայտարարությունում:

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ