Գլխավոր էջ Նորություններ Իրանում շուտով կմեկնարկի կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա

Իրանում շուտով կմեկնարկի կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա

538
0

Իմամ Խոմեյնիի գործադիր շտաբի ղեկավար Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ Իրանում երկու շաբաթից կմեկնարկի կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, պաշտոնյան նշել է, որ ինքն ու իր գործընկերները պատրաստ են մասնակցելու փորձարկմանը: «Անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության հետ կապված, և մենք կստեղծենք լավագույն ու ամենաանվտանգ պատվաստանյութը երկրում»,- ասել է իրանցի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ մարդկանց վրա փորձարկումը կանցկացվի երեք փուլուվ: «Փորձարկումից 3-4 ամիս անց Իրանն այլևս պատվաստանյութ ներկրելու կարիք չի ունենա»,- հավելել է Մոխբերը:

Նշվում է, որ ևս երեք իրանական պատվաստանյութեր գտնվում են արտոնագիր ստանալու փուլում: Իսկ փորձարկման ենթակա պատվաստանյութն արդեն արժանացել է երկրի առողջապահության նախարարության հավանությանը:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,1 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 51 000-ը:

Աղբյուրը՝ Tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ