Գլխավոր էջ Նորություններ Պանդեմիայի պատճառով պարետային ժամ է սահմանվում

Պանդեմիայի պատճառով պարետային ժամ է սահմանվում

374
0

Ֆրանսիայի իշխանությունները դեկտեմբերի 15-ից պարետային ժամ են սահմանում։ Այն կգործի ժամը 20:00-6:00-ն։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսն իր թվիթերյան էջում։ Պարետային ժամը կգործի նաև Ամանորի գիշերը։

Կինոթատրոնները, թատրոններն ու թանգարանները դեկտեմբերի 15-ին չեն բացվի, ինչպես ծրագրված էր, այլ փակ կմնան ևս 3 շաբաթ՝ առնվազն մինչև հունվարի 7-ը, հայտնել է վարչապետը։ Փակ կլինեն նաև բարերն ու ռեստորանները։

Մինչ օրս երկրում հայտնի է վարակման 2․3 մլն դեպքի մասին, մահացել է մոտ 60 հազար մարդ։

Անցած ամսվա վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր կարանտինային սահմանափակումների փուլային հանման պլանների մասին, սակայն կորոնավիրուսի դեպքերի աճը ստիպել է փոխել ծրագրերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ