Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները 12-17 տարեկան դեռահասների շրջանում սկսվել է

COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները 12-17 տարեկան դեռահասների շրջանում սկսվել է

457
0
Some doctors have been hesitant to recommend the HPV vaccine for boys and girls.

Ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը ԱՄՆ-ում սկսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները 12-17 տարեկան դեռահասների շրջանում։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

«Մենք ուրախ ենք անցնել mRNA-1273 պատվաստանյութի փորձարկման 2/3 փուլին՝ ԱՄՆ-ի առողջ դեռահասների շրջանում: Մեր խնդիրն է 2021 թվականի գարնանը տեղեկատվություն հավաքել դեսահասների շրջանում mRNA-1273 պատվաստանյութի օգտագործման արդյունավետության մասին՝ 2021 թվականի ուսումնական տարվան ընդառաջ»,- հայտարարել է Moderna-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը։

Հետազոտությանը կմասնակցեն 3000 պատանիներ: Մասնակիցներին կներարկեն պլացեբո կամ պատվաստանյութի երկու դեղաչափ՝ 100-ական միկրոգրամով: Երկրորդ դեղաչափից հետո փորձարկվողներին կհսկեն 12 ամիս:

Moderna-ն առաջին անգամ հրապարակեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ուսումնասիրության արդյունքները 2020 թվականի նոյեմբերի 16-ին: COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլի միջանկյալ արդյունքները ցույց են տվել 94,5% արդյունավետություն:

Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը հայտարարել էր, որ ամերիկացիները կարող են Pfizer և Moderna ընկերությունների պատվաստանյութերը ստանալ մինչև Ծննդյան տոները՝ դեկտեմբերի 25-ը։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ