Գլխավոր էջ Նորություններ Ստուգայց Երեւանի կաթնամթերքի և սուրճի արտադրամասերում

Ստուգայց Երեւանի կաթնամթերքի և սուրճի արտադրամասերում

403
0
Ստուգայցեր՝ երեւանյան արտադրամասերում․ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ covid-անվտանգության ի՞նչ հիմնական նորմեր են սահմանված դրանց համար:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայց են իրականացրել մայրաքաղաքի կաթնամթերքի և սուրճի արտադրամասերում։ ԱԱՏՄ տեսուչները դիտարկել են արտադրամասերում սանիտարահամաճարակային նորմերի, աշխատողների համար սահմանված անվտանգության կանոնների պահպանման գործընթացը։
Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։
Տեսչականի մասնագետները արտադրամասերում առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահմանման հարցում։
❗ Կորոնավիրուսի (covid-19) տարածման կանխարգելման նպատակով փակ արտադրական տարածքի համար սահմանված սանիտարական կանոններն են, մասնավորապես,
✅ Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել՝
☑ Անձնակազմի քանակին համապատասխան դիմակների առկայությունը,
☑ ձեռքերի և գույքի ախտահանիչ միջոցների առկայությունը,
☑ ձեռքերի լվացման հնարավորություններ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով,
☑ «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,
☑ հեռահար ջերմաչափով։
✅ Տարածքների ախտահանմանը ներկայացվող պահանջներ՝
☑ Ամեն օր՝ մինչ աշխատանքի սկիզբը, գույքի մակերեսները՝ բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ, ախտահանվում են 70-90% սպիրտի կամ քլորային ախտահանիչով,
☑ Ապահովում է աշխատողների միմյանցից առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն: Եթե աշխատանքային տարածքում հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը, սահմանվում է հերթափոխային աշխատանք,
☑ Ամեն աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքն ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով,
☑ Եթե աշխատանքային գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանումն իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար,
☑ Հերթափոխային աշխատանքի դեպքում տարբեր հերթափոխերի աշխատողների միջև ընդունման-հանձնման ժամանակ արգելվում է անմիջական շփումները,
☑ Կազմակերպությունն ապահովում է աշխատատեղերի պատշաճ բնական օդափոխություն՝ օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ,
☑ Ընդմիջման և սննդի ընդունման կազմակերպումն իրականացվում է օդափոխվող տարածքում լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ,
☑ Կազմակերպությունը ապահովվում է աշխատողների արտահագուստի համար նախատեսված հանդերձապահարաններ։
Աշխատողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվում են առանձին պահանջներ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ