Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ի փորձագետները ժամանել են Հնդկաստան, որտեղ տեղի Է ունեցել անհայտ հիվանդության բռնկում

ԱՀԿ-ի փորձագետները ժամանել են Հնդկաստան, որտեղ տեղի Է ունեցել անհայտ հիվանդության բռնկում

321
0

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկու փորձագետներ ժամանել են Հնդկաստանի Էլուրու քաղաք, որտեղ, ըստ վերջին տվյալների, անհայտ հիվանդությունից տուժել Է 593 մարդ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times Now հեռուստաալիքը: Անհայտ հիվանդության բռնկումը Էլուրու քաղաքում եւ նրա արվարձաններում սկսվել Է անցած կիրակի օրը:

Հիվանդության ախտանշաններն են՝ ընկնավորության նոպաները՝ երեքից հինգ րոպե տեւողությամբ, հիշողության կորուստը՝ մի քանի րոպե տեւողությամբ, հանկարծակի ուշաթափությունները, գլխացավը եւ ցավը մեջքի շրջանում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հիվանդության պատճառները պարզելու համար քաղաք Էին ուղարկվել բժիշկների բրիգադներ՝ Սննդի ազգային ինստիտուտից, Քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտից եւ Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտից:

Մասնագետները թեստավորում են հիվանդների արյան, մեզի նմուշները, ինչպես նաեւ ուսումնասիրում սննդամթերքը եւ ջրի նմուշները: Ավելի վաղ Անդհրա-Փրադեշի նահանգի գլխավոր նախարարի գրասենյակը հաղորդել Էր, որ առեղծվածային հիվանդության պատճառ կարող Էր դառնալ կապարով եւ նիկելով թունավորումը, որոնց հետքերը գտել են ջրի եւ կաթի մեջ:

Դրա հետ մեկտեղ հաղորդվել Է, որ դրանք նախնական տվյալներ են եւ անհրաժեշտ Է սպասել լրացուցիչ հետազոտությունների արդյունքներին: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Արեւմտյան Գադավարիի օկրուգը, որի մայրաքաղաքն Էլուրուն Է, խմելու ջրի խնդիր ունի: Այդ շրջանը բրնձի խոշորագույն արտահանողն Է Անդհրա-Փրադեշի նահանգում, եւ դրա ոռոգման համակարգը գցվել Է լեգենդար բրիտանացի ինժեներ սըր Արթուր Քոթոնի կողմից՝ ավելի քան մեկ դար առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ