Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսը կարող էր հայտնվել Եվրոպայում դեռևս 2019-ի վերջին

Կորոնավիրուսը կարող էր հայտնվել Եվրոպայում դեռևս 2019-ի վերջին

361
0

Իտալացի գիտնականները SARS-CoV-2 կորոնավիրուսի РНК են հայտնաբերել նմուշներում, որոնք վերցվել են 2019 թվականի նոյեմբերին երեխայից, ում մոտ կարմրուկ են կասկածել: Այդ բացահայտումը հերքում է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման մասին պաշտոնական վարկածը, որի համաձայն՝ վիրուսը հայտնվել է Իտալիայում 2020-ի փետրվարին: Հոդվածը հրապարակվել է ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնների կայքում:

Իտալիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է Իտալիայի Կոդոնյո քաղաքում 2020-ի փետրվարի 21-ին: Ամենայն հավանականությամբ, վիրուսը բերվել է Իտալիա Չինաստանից  եւ Գերմանիայից:

Գիտնականների խոսքով՝ 2019-ի աշնան վերջին Միլանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ կարմրուկի կասկածմամբ պացիենտների թեստերի արդյունքները բացասական են եղել: Մասնագետները թեստավորել են ՊՇՌ անալիզի օգնությամբ քթըմպանից նմուշները, որոնք վերցվել են 39 կամավորից 2019-ի սեպտեմբերից մինչեւ 2020-ի փետրվար: Մեկ նմուշը դրական արդյունք է տվել:

Կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել 4-ամյա տղայի մոտ, ում մոտ անցած տարվա նոյեմբերի 21ին հազ եւ հարբուխ է սկսվել: Մեկ շաբաթ անց նրան հիվանդանոց են տեղափոխել շնչառական ախտանիշներով եւ սրտխառնոցով: Դեկտեմբերի 1-ին նրա մոտ ցան է սկսվել, որը նման է եղել կարմրուկին, իսկ դեկտեմբերի 5-ին նմուշ է վերցվել քթըմպանից կարմրուկի անալիզ անցկացնելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ