Գլխավոր էջ Նորություններ Թեսթեր արվելու են համաճարակաբանորեն օջախին մոտ գտնված մարդկանց համար․ Արսեն Թորոսյան

Թեսթեր արվելու են համաճարակաբանորեն օջախին մոտ գտնված մարդկանց համար․ Արսեն Թորոսյան

2047
0

Հետևելով համաշխարհային իրադրությանը՝ տեսնում ենք, որ վիրուսի ընթացքը  քիչ թե շատ կայունանում է, քանի որ թվերի աճի տեմպը կանգնել է։ Եթե մինչ օրս եղել է 10․000 ինֆեկցված, ապա այսօր արձանագրվել է 14․000 դեպք, այլ ոչ ,օրինակ, 30․000։

Կորոնավիրուսի, մատուցվող ծառայությունների և քննադատությունների մասին փետրվարի 3-ին Հանրային ռադիոյի եթերում խոսել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան ժամանած թեսթերը չեն, որ պայմանավորում են բնակչության ոռողջությունն  ու անվտանգությունը։

«Բարեբախտաբար մինչ օրս տիպիկ բնորոշ  կլինիկայով պացիենտ չենք ունեցել, փետրվարի 3-ին էլ արել ենք առաջին լաբորատոր թեսթը, որը բացասական արդյունք է ցույց տվել։   Եվ պետք է նշել, որ 99 տոկոսով վիրուսից զերծ մնալու մեր  վստահությունը պայմանավորված չէ թեսթերով, այլ պայմանավորված է հակահամաճարակային միջոցառումներով, որոնք արվում են սահմանից սկսած և մինչև սահմանը»,-ասաց նա։

Ինչպես վերջին օրերին հայտնի դարձավ Չինաստանի քաղաքից վերադարձած Գագիկ Բարսեղյանը 3-4 օր գտնվել է «Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, սակայն թեսթ չի անցել։

Վերոնշյալ դեպքի հիման վրա լրագրողի այն  հարցին՝ արդյո՞ք Հայաստանում թեսթեր անցկացվում են միայն նրանց համար, ովքեր եկել են օջախից, թե նաև Չինաստանի այլ քաղաքներից ժամանածների համար, նախարարը պարզաբանեց։

«Թեսթեր արվում են կլինիկակական տիպիկ ախտանշանների ժամանակ և համաճարակաբանորեն աղբյուրին մոտ գտնված մարդկանց համար։ Այսինքն երկու դեպքում էլ Գագիկ Բարսեղյանը չի համապատասխանում այս նորմերին։ Սակայն նրա համար արվել են այլ թեսթեր և բացահայտվել է այլ վիրուսի դեպք։ Հավանաբար նրա համար թեսթ կանենք, սակայն որը կլինի բացառություն՝ իր հանգստության համար,-ասաց Արսեն Թորոսյանը։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ