Գլխավոր էջ Նորություններ Առողջապահական հարկ կարող է ընդհանրապես չլինել. Արսեն Թորոսյան

Առողջապահական հարկ կարող է ընդհանրապես չլինել. Արսեն Թորոսյան

928
0

«Կենտրոնական բանկի տեսակետը առողջապահական համապարփակ ապահովագրության վերաբերյալ, շատ հասկանալի է, որովհետև նրանք փորձում են ֆինանսական ընկերությունների շահերը պաշտպանել, որոնք ապահովագրական մասնավոր ընկերություններ են: Իսկ մեր համակարգը սոցիալական պաշտպանության համակարգ է, և ոչ թե ֆինանսական շուկաների զարգացման համակարգ»,- Հանրային ռադիոյի եթերում ասել է Արսեն Թորոսյանն` անդրադառնալով առողջապահական համապարփակ ապահովագրության նախագծի քննադատություններին:

Նախարարը նշել է, որ ֆինանսների նախարարության հետ մի փոքր չհասկացվածություն կա, որը ներքին քննարկումների միջոցով կհարթվի:

«Եթե մենք ցանկանում են X գումար նախագծի համար, ապա այդ գումարը փնտրելու և գտնելու խնդիր ունենք: Մեր առաջարկը շատ պարզ է եղել: Քանի որ մենք մեր ձեռքի տակ այլ ֆինանսական աղբյուրներ չենք ունեցել, որպես առաջարկ ասել ենք, եթե ներկայացնենք 3 մլն մարդու համար այս փաթեթով տարբերակ, և հարկը վերցնենք աշխատողներից, ապա հարկը կսահմանվի 6%: Սակայն, եթե քչացնենք ներառված մարդկանց քանակը, որը ցանկալի չէ, փոքրացնենք փաթեթը, որն էլի ցանկալի չէ, կամ պետական բյուջեից ֆինանսավորումը մեծացնենք, որը ցանկալի է, ապա տոկոսը կարող է փոխվել»,- պարզաբանել է Արսեն Թորոսյանը:

Նախարարն ընդգծեց, որ ի վերջո հնարավոր է` տոկոս ընդհանրապես չլինի, և Հայաստանում լինի անգլիական առողջապահական համակարգ, որը 100% բյուջետային ֆինանսավորում ունի և հատուկ առողջապահական հարկ չկա:

«Իրականում այս նախագիծը քաղաքական շահարկումների առիթ դարձավ, բայց մասնագիտական քննադատումների մասով, այս նախագիծն այնքան լավ է մշակված, որ դժվար է քննադատել: Միայն կարելի է քննադատել մոդելների ընտրության հարցում: Օրինակ` ընտրել մասնավո՞ր մոդել, թե՞ պետական, բայց մենք ունենք այդ բոլոր հարցերի պատասխանները, և ունենք  երկրների շատ լավ օրինակներ»,-հավելեց  Արսեն Թորոսյանը:

 

Սառա Հարությունյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ