Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 400-ը

Կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 400-ը

569
0

Չինաստանի Հուբեյ նահանգում 2019-nCoV նոր կորոնավիրուսը 425 մարդու կյանք է խլել։ Մեկ օրում մահվան 64 դեպք է գրանցվել, իսկ վարակակիրների թիվը 1 օրում ավելացել է 2345-ով՝ հասնելով 13 522-ի։ Այս մասին տեղեկացրել  է նահանգի առողջապահական հարցերով կոմիտեի ներկայացուցիչը։

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Ուհան քաղաքում, 2019-ի դեկտեմբերին։ Վարակակիրներ են հայտնաբերվել ավելի քան 20 երկրում։

Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացությունը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 2․1 տոկոսը։

Հիշեցնենք, որ Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ