Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկ քաղաքացի թեստավորվել է

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկ քաղաքացի թեստավորվել է

1934
0

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի թեստով հետազոտության համար կա մեկ միասնական մոտեցում՝ ըստ ԱՀԿ-ի։

Այդպիսի հետազոտության ենթակա են այն անձինք, որոնք արդեն ունեն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ եւ եղել են Չինաստանում վերջին 14 օրվա ընթացքում կամ շփվել են կորոնավիրուսով կամ դրան բնորոշ ախտանշաններով մարդկանց հետ։  Եթե Հայաստանի օդային կամ ցամաքային սահմանը հատող անձի մոտ ԱԱՏՄ սահմանային անցման կետերի աշխատակիցներն արձանագրում են կասկածելի ախտանշաններ, տվյալ անձը մեկուսացվում է եւ հոսպիտալացվում։ Այս դեպքում կարող է կատարվել կորոնավիրուսի թեստով հետազոտություն, եթե առկա է համապատասխան մասնագիտական ցուցում։

Նշվում է, որ Չինաստանից եկողների հանդեպ կա հատուկ ընթացակարգ: Հայաստան մուտք գործելիս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային անցման կետերում նրանց նկատմամբ իրականացվում է բժշկական հսկողություն՝ ջերմաչափում, վարակիչ հիվանդությանը բնորոշ ախտանշանների առկայության արտաքին զննում, իրականացվում է հարցում։ Դեռ ինքնաթիռում լրացվում են հասցեական թերթիկներ։ Վերջիններս տրամադրվում են պոլիկլինիկաներին կամ բուժհաստատություններին, որոնք հետագա զննումների արդյունքում գնահատում են՝ կա՞ արդյոք թեստավորման կարիք։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկ քաղաքացի թեստավորվել է, հիվանդությունը վերջինիս մոտ հերքվել է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ