Գլխավոր էջ Նորություններ Հայաստանը պատրաստ է կորոնավիրուսի տարածման դիմակայմանը. Լուսինե Բադալյան

Հայաստանը պատրաստ է կորոնավիրուսի տարածման դիմակայմանը. Լուսինե Բադալյան

687
0

«Իրավիճակը ընդհանուր առմամբ վտանգավոր է ամբողջ երկրագնդում, քանի որ էպիդեմիան պանդեմիա դառնալու հավանականություն  ունի: Եվ աշխարհի բոլոր երկրները պետք է միջոցառումներ իրականացնեն, որպեսզի կանխեն պանդեմիայի վերածվելը: Հայաստանի հանրապետությունը ևս անմասն չի մնացել: Ասեմ ավելին, բավականին գրագետ ամեն ինչ կազմակերպվեց և ստեղծվեց հանձնաժողով, որի մեջ ընդգրկված էին նաև կառավարության անդամները: Եվ միայն Առողջապահության նախարարությանը թողնել այս խնդիրը այս դեպքի համար չէ»,-1in.am-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը: 

Նրա գնահատականով` թե Առողջապահության նախարարությունը, թե կառավարությունը բավականին գրագետ քայլերով են կանխարգելում կորոնավիրուսի տարածումը: Լուսինե Բադալյանը նշեց, որ պետությունը պատրաստ է դիմակայել այդ խնդրին, քանի որ Հայաստանն արդեն իսկ ունի կորոնավիրուսի կանխարգելիչ թեստերը, մինչդեռ ոչ բոլոր պետություններն այժմ ունեն դրանք:

Իսկ այն հարցին, թե ինչպես պետք է վարվեն Չինաստանում Հայաստանի քաղաքացիները, եթե հիվանդությունն ունի գաղտնի շրջան, պատգամավորը պատասխանեց.

«Կարծում եմ` այս հարցում կառավարությունը պետք է որոշում կայացնի: Կա ինկուբացիոն շրջան, բայց, ամեն դեպքում, հիվանդությունը վերահսկելի է նաև նախնական փուլում: Սակայն եթե կարիք կա, որ Չինաստանից մեր քաղաքացիները ետ վերադառնան, կարելի է ինչ-որ քայլեր ձեռնարկել: Բայց եթե այլ տեսանկյունից դիտարկենք, ապա կարելի է մի փոքր սպասել, որպեսզի վտանգի տակ չդնել մի ամբողջ պետություն»:

Սառա Հարությունյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ