Գլխավոր էջ Նորություններ Սամվել Խուդոյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է

Սամվել Խուդոյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է

764
0

Պրոֆեսոր Սամվել Խուդոյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՄՀ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն պետ Դիանա Մարկոսյանը։

Մարկոսյանը նշեց, որ բացի Խուդոյանից մինչ այժմ կորոնավիրուսից մահացել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից 3 անձ՝ Մանկավարժական համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը, Մանկավարժական համալսարանի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դոցենտ Զավեն Սարգսյանը և Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ 60 տարեկան հասակում մահացել է Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ