Գլխավոր էջ Նորություններ COVID-19 տարածներին կարող է վաղաժամ ծերացում սպառնալ

COVID-19 տարածներին կարող է վաղաժամ ծերացում սպառնալ

384
0

Նրանք, ովքեր COVID-19 են տարել, կարող են բախվել վաղաժամ ծերացման խնդրին: Այս մասին նախազգուշացրել է Ջորջ Մեյսոնի համալսարանի Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչ Բարանովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագետի խոսքով` մարմնի վաղաժամ ծերացումը սպառնում է նույնիսկ նրանց, ով մեղմ ձեւով է տարել կորոնավիրուսային վարակը: Նրա խոսքով` մի խումբ բժիշկներ նոյեմբերին հրապարակել էին հետազոտության արդյունքները, որի ընթացքում հետազոտել էին մարդկանց, ովքեր չափավոր կամ թեթեւ ձեւով էին COVID-19 տարել:

«Այս բոլոր հիվանդներն ամբուլատոր էին: Այնտեղ մի քանի հոսպիտալացում կար, բայց դա ցուցումներով չէր, այլ այն պատճառով, որ այդ պահին բոլորին էին հոսպիտալացնում: Նույնիսկ շատ մեղմ ձեւով հիվանդությունը տարած մարդկանց մոտ 70 տոկոսը որոշ ներքին օրգանների պաթոլոգիա է նկատվել: Միայն թե հիմնական պաթոլոգիան սրտային չէր, այլ հիմնականում ճարպային հեպատոզ (տուժում է լյարդը) եւ ենթաստամոքսային գեղձի հյուսվածքի ճարպային վերասերումները: Սովորաբար նման ախտորոշումներ արվում են 60 տարեկանում, իսկ հետքովիդային խմբում` արդեն 40 տարեկանում»,- ասել է կենսաբանը:

Նրա խոսքով` մենք կարող ենք եզրակացնել, որ կորոնավիրուսը «մոտեցնում է ծերությունը» եւ «վերցնում է օրգանիզմի ռեսուրսները»: Նրա կարծիքով` ավելի շատ հետազոտություններ է անհրաժեշտ անցկացնել` վարակի ամբողջական ազդեցությունը մանրամասն ուսումնասիրելու համար: Դրա համար, ըստ փորձագետի, անհրաժեշտ է ավելի շատ անալիզներ վերցնել դուրս գրված կորոնավիրուսային հիվանդներից եւ մանրամասն ուսումնասիրել դրանք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ