Գլխավոր էջ Նորություններ Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում իրականացնելու...

Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում իրականացնելու մտադրությունը

496
0

Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում իրականացնելու մտադրությունը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Ադրբեջանի՝ ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունում։

«Ադրբեջանը գերիների և պատանդների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման կողմնակիցն է»,- ասվում է երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ:

Գերատեչությունից ընդգծել են, որ մարտերի գոտում անհայտ կորած զինծառայողների հարցով շփման մեջ են գտնվում ռուս խաղաղապահների հրամանատարության հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ