Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսից մահացել է հայտնի կատակերգուն

Կորոնավիրուսից մահացել է հայտնի կատակերգուն

516
0

Կյանքից հեռացել է ամերիկացի կատակերգու Ջո Լունան, որն առավել հայտնի է El Cholo կեղծանվամբ: Ինչպես հայտնում է Mirror պարբերականը, դերասանի մոտ ավելի վաղ հայտնաբերվել էր կորոնավիրուսային հիվանդություն: Լունան վիրուսի դեմ իր պայքարի մասին կիսվում էր, նույնիսկ, սոցիալական ցանցերի իր էջերում: Նա նշել էր, որ վիրուսով վարակվել էր ոչ թե իր ելույթների ժամանակ, այլ մտերիմ մարդկանցւց մեկի հետ շփման արդյունքում:

Անդրադառնալով հիվանդության արտահայտման ձեւին՝ Լունան ընդգծել էր, որ իր մոտ վիրուսի ծանր դրսեւորումն է: Թոքաբորբով պայմանավորված՝ նա ունենում էր սաստիկ ցավեր կրծքավանդակի շրջանում:

«Եթե կարծում եք, թե կորոնավիրուսն ընդամենը կատակ է, եթե համոզված եք, որ այն ձեզ չի կպնելու… ուղղակի հավատացեք ինձ: Այն տարբեր մարդկանց վրա տարբեր ձեւերով է «հարձակվում»»,-գրել էր դերասանը:

Պարբերականը հավելել է, որ հայտնի կատակերգուն ունեցել է նաեւ շաքարային դիաբետ, ինչպես նաեւ երկու անգամ ենթարկվել է անդամահատման: Այնուամենայնիվ, դերասանի մահվան պաշտոնական պատճառը, ըստ Mirror-ի, դեռեւս մատնանշված չէ:

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ