Գլխավոր էջ Նորություններ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը նոր տնօրեն ունի

«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը նոր տնօրեն ունի

838
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովակիմ Պոդոսյանն ազատվել է Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝
Հովակիմ Պոդոսյանին ազատել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Երվանդ Էլիբեկյանը նշանակվել է ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝
Երվանդ Էլիբեկյանին նշանակել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը»,- նշված է որոշման մեջ:
Հավելենք, որ Հովակիմ Պոդոսյանը տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում է  նշանակվել գրեթե 3 ամիս առաջ՝ նոյեմբերի 15-ին, և փաստացի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է   «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ում զբաղեցրած նույն պաշտոնից փետրվարի 3-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ