Գլխավոր էջ Նորություններ Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները հիմնախնդիր են նաև Հայաստանի համար

Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները հիմնախնդիր են նաև Հայաստանի համար

671
0

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներկայացրել են վարակի հսկողության և բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների առկա իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ միջոցառումները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխարգելման մոտեցումները։

Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները հիմնախնդիր են` ինչպես եվրոպական զարգացած և զարգացող երկրների, այնպես էլ Հայաստանի համար։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (Arsen Torosyan), ծանոթանալով ոլորտում առկա իրավիճակին, ձեռքբերումներին, բացթողումներին և թերացումներին, ինչպես նաև կարևորելով բժշկական կազմակերպություններում վարակի հսկողության գործընթացը` հանձնարարել է մշակել հստակ ճանապարհային քարտեզ՝ մեկ ընդհանուր մոտեցմամբ բոլոր կազմակերպությունների համար: Այն ուղղված կլինի վարակի հսկողության հիմնական բաղադրիչների ներդրման ապահովմանը՝ ներառյալ հակամանրէային դեղերի դեմ կայունությունը, հետվիրահատական վերքերի հայտնաբերման և նպատակային միջոցառումների ներդրման միջոցով դեպքերի նվազեցումը, ինչպես նաև հոսպիտալային համաճարակաբանների դերի կարևորությանն ու վարակի հսկողության գործընթացում ներգրավված բոլոր բուժաշխատողների շարունակական վերապատրաստմանը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ