Գլխավոր էջ Գլխավոր Վախ բժշկից կամ յաթրոֆոբիա. ներկայացնում է հոգեբան Տաթև Նահապետյանը

Վախ բժշկից կամ յաթրոֆոբիա. ներկայացնում է հոգեբան Տաթև Նահապետյանը

11310
0

Հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր առհասարակ չեն դիմում բժշկի, խուսափում են գնալ ցանկացած հետազոտությունների, ստանալ որոշակի խորհրդատվություն, նույնիսկ երբ բավական սրացած վիճակում է խնդիրը:

Վախ բժիշկներից: Հոգեբաններս այն անվանում ենք յաթրոֆոբիա և կապում ենթագիտակցական որոշակի պրոցեսների հետ: Օրգանիզմում սկսվում է մի գործընթաց, երբ ուղեղը ազդակ է ստանում ադրենալինի արտադրման համար: Նրա մեծ քանակի հետ օրգանիզմը չի կարողանում հարմարվել: Դա էլ հենց վատացնում է ինքնազգացողությունը (շնչարգելություն, ճնշման բարձրացում, դող վերջույթներում, չորություն բերանում, իրավիճակի ոչ ադեկվատ գնահատում և անադեկվատ վարքագիծ):

Վախերը չեն առաջանում հենց այնպես, առանց պատճառի, ցանկացած խնդիր առաջանում է որևէ գործոնից, իրավիճակից, որը բացասաբար է ազդում մարդու հիշողության վրա: Դա կարող է լինել օրինակ ցանկացած բժշկական հետազոտություն, որոնցից յուրաքանչյուրը ասոցացվում է ցավի և դիսկոմֆորտի հետ: Երբ անհրաժեշտություն է լինում դիմել բժշկին, անձն ունենում է պանիկ գրոհներ և սուր արտահայտված տագնապներ: Նրանց մոտ առաջանում է վախ սեփական կյանքի նկատմամբ, անվստահություն բժշկի հանդեպ:

Նման վախը կարող է առաջանալ, երբ նախկինում հանդիպել են բժշկական սխալի: Խորանում է իրավիճակը, երբ հարազատի մոտ մահվան դեպք է գրանցվում:
Պատճառներից հաջորդը մշտապես փոխանցվող բացասական ինֆորմացիան է, շատ դեպքերում ծնողներն են փոքր հասակից ազդում երեխայի ենթագիտակցության վրա՝ մշտապես վախեցնելով բժիշկներից այս կամ այն իրադրությունում:

Ինքնագնահատականը նույնպես կարող է պատճառ լինել: Օրինակ՝ ցածր ինքնագանահատակով անձը, ով անինքնավստահ է,  ամաչում է իր մարմնից, ունի բարդույթներ, իրեն շատ դժվար է գնալ հետազոտությունների համապատասխան մասնագետի մոտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ