Գլխավոր էջ Նորություններ Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են տեղակայել

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են տեղակայել

456
0

ՌԴ հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են տեղակայել։ Նախօրեին բժշկական ստորաբաժանումները Երևանից Ստեփանակերտ էին տեղափոխվել ավտոշարասյան կազմում՝ ռուսական խաղաղապահական զորակազմի և ռազմական ոստիկանության պարեկային ծառայության ուղեկցությամբ, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Դաշտային հիվանդանոցը տեղակայվել է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում։ Գերատեսչությունից հաղորդում են, որ բժշկական հատուկ ջոկատի ստորաբաժանման մասնագետները կկազմակերպեն խաղաղապահ զորակազմի բուժսպասարկումը և անհրաժեշտ բուժօգնություն կցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հոսպիտալի տարածքում կարող է տեղավորվել մինչև 40 մարդ։

Առաջին ստորաբաժանման կազմում ԼՂ է ժամանել ավելի քան 40 մասնագետ, այդ թվում՝ զինվորական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ