Գլխավոր էջ Uncategorized Մարադոնայի բժշկին մեղադրանք է առաջադրվել ֆուտբոլիստի ոչ միտումնավոր սպանության համար

Մարադոնայի բժշկին մեղադրանք է առաջադրվել ֆուտբոլիստի ոչ միտումնավոր սպանության համար

414
0

Դիեգո Մարադոնայի անձնական բժշկի՝ Լեոպոլդո Լուկայի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել լեգենդար ֆուտբոլիստի ոչ միտումնավոր սպանության համար: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով արգենտինական Telam գործակալությանը:

Բժշկին մեղադրանք է առաջադրվել  գործի շրջանակներում, որի ընթացքում պարզվում են Մարադոնայի մահվան հանգամանքները, մասնավորապես՝ արդյո՞ք տեղի է ունեցել բժշկական անփութություն, թե ոչ:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Լուկայի տանն ու գրասենյակում: Մասնավորապես՝ հետաքննությունը փնտրել է բժշկական գրառումներ, համակարգիչներ, բջջային հեռախոսներ և փաստաթղթեր, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել գործի շրջանակում:

Միաժամանակ, դատարանի աղբյուրներին հղում կատարելով, Telam-ը գրում է, որ բժշկի նկատմամբ դեռևս կանխարգելիչ միջոց չի ձեռնարկվել:

Դատախազության ներկայացուցիչները շփվել են նաև Դիեգոյի մերձավոր ազգականների, նրա դուստրերի հետ, հարցրել են Մարադոնայի մահվանը նախորդած իրադարձությունների, նոյեմբերին նրա բուժման մասին, որը  հաջորդել էր ուղեղի թրոմբի կայացվել նրան կլինիկայից դուրս գրելու որոշումը:

Դիեգո Մարադոնան մահացել է նոյեմբերի 25-ին՝ սրտի կաթվածից: Լեգենդար ֆուտբոլիստը 60 տարեկան էր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ