Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում Հայաստան կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու համար

Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում Հայաստան կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու համար

864
0

Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան բացառելու նպատակով ուժեղացված ռեժիմի պայմաններում աշխատանքների ընթացքին, ձեռնարկվող միջոցառումներին առնչվող հարցեր են քննարկվել ԱԱՏՄ ղեկավարի եւ տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում։

Ներկայացվել են սահմանային անցման կետերում վերահսկողական աշխատանքների ընթացքը եւ հերթապահությունների սահմանման հարցերը։ Ընդգծվել է վիրուսի առումով անբարենպաստ երկրներից ՀՀ մուտք գործողների տվյալների ճշգրիտ եւ ամբողջական պատկեր ունենալու կարեւորությունը. այս առումով տրվել են հանձնարարականներ։

Հակոբ Ավագյանը շեշտել է 24-ժամյա ռեժիմով աշխատանքի պայմաններում բարձր զգոնության պահպանման անհրաժեշտությունը։ Հրահանգված է կասկածելի ցանկացած հանգամանքի մասին անմիջապես զեկուցել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ