Գլխավոր էջ Նորություններ Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին մարտահրավերն է, որ ծառացել է մարդկության...

Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին մարտահրավերն է, որ ծառացել է մարդկության առջև․ Արմեն Մուրադյան

1119
0

Չեմ կարծում, որ սա առաջին կամ վերջին մարտահրավերն է, որ ծառացել է մարդկության առջև, պարզապես տելեկոմունիկացիաները և առհասարակ այն իրավիճակը որ ստեղծվել է, պահանջում է ավելի զգոն լինել՝ հագեցնելով ինֆորմացիոն դաշտը։

Կորոնավիրուսի դեմ պայքարի և ստեղծված իրավիճակի մասին 1in.am-ի եթերում խոսել է ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ չինացիներից բացի այլ ազգի ներկայացուցիչների մոտ կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան, բայց անհրաժեշտ է իմանալ վիրուսի տարածման մեխանիզմների մասին։

«Դեռևս վարակման  դեպքեր չկան ամերիկացիների, հայերի,  եվրոպացիների և մի շարք այլ ազգերի ներկայացուցիչների շրջանում։ Պետք է նշել նաև, որ  գենետիկ տարբերություններով պայմանավորված կորոնավիրուսը կարող է շատ ավելի թեթև կամ ծանր ընթանալ ոչ միայն  չինացիների, այլև հայերի դեպքում։

Վիրուսները ևս գենետիկորեն պայմանավորված միկրոօրգանիզմներ են, որոնք նույնպես ունեն իրենց գենետիկակական կոդը։ Գենետիկակական գործոնը կարող է որոշ դերակատարում ունենալ, որը պահանջում է իրականացնել  ֆիքսված և ապացուցված  հակավիրուսների կամ համապատասխան պատվաստանյութերի հետ կապված աշխատանքներ։

Մի շարք գործոններ այդ թվում՝ սնունդը, միջավայրը, աշխատանքը, վնասակար սովորությունները նույնպես կարող են իրենց ազդեցությունները թողնել։

Ուստի ճիշտ գործելու դեպքում համոզված եմ, որ մենք կկարողանանք պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- եզրափակեց Արմեն Մուրադյանը։

Աննա Գալուստյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ