Գլխավոր էջ Նորություններ Հայտնի է, թե ովքեր են կորոնավիրուսի կանխարգելման հարցով զբաղվող հանձնաժողովի անդամները

Հայտնի է, թե ովքեր են կորոնավիրուսի կանխարգելման հարցով զբաղվող հանձնաժողովի անդամները

1023
0

Ինչպես հայտնում է Armdaily.am-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։

Հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։

Հանձնաժողովի նախագահի տեղակալը Առողջապահության նախարար Արսեն Թորասյանն է։

Հանձնաժողովի կազմում ներառված են Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը, Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը, Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցև և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգող Զարուհի Բեգլարյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ