Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 2 դեպք է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 2 դեպք է գրանցվել

2127
0

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 2 դեպք է գրանցվել: Նրանք Չինաստանի քաղաքացիներ են: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով արդեն 213 մարդ է մահացել, վարակվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 9390-ի:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: ԱՀԿ-ն նաև բոլոր երկրներին կոչ է արել պայքարել վտանգավոր հիվանդության հարուցիչի վերաբերյալ կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման դեմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ