Գլխավոր էջ Նորություններ Արցախյան պատերազմի ելքը վնասեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական հեղինակությանը․ The National Interest

Արցախյան պատերազմի ելքը վնասեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական հեղինակությանը․ The National Interest

390
0

Ամերիկյան Ձեռներեցության ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքական փորձագետ Մայքլ Ռուբինը The National Interest-ում հրապարակված հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում քառասնօրյա պատերազմի ելքը վնաս հասցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական հեղինակությունը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Մինսկի խմբի երկու համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իրենց մասնակցությունը չունցան ԼՂ-ում պատերազմի շուրջ ձեռք բերված պայմանվորվածությանը։

«Միացյալ Նահանգները զբաղված էր իր նախագահական ընտրություններով, բացի այդ Սպիտակ տունը թերահավատորեն է վերաբերվում այդ տարածաշրջանում իր ազդեցությանը և ի վերջո բավարարվեց մի քանի անիմաստ հայտարարություններով»,- գրում է նա։

Ինչպես նշում է Ռուբինը, Վաշինգտոնն ու Փարիզը, հնարավոր է, կորցրել են ազդեցության լծակները, սակայն Ալիևը շատ լավ գիտակցում է, որ իր երկրի տնտեսությունը և իր կնոջ անձնական ակտիվները չեն կարող դիմակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի ֆինանսական ճնշմանը:

«Ալիևը կարող է հաղթանակած տեսք ունենալ, բայց նա բավականին խելացի է, որպեսզի հասկանա, որ ադրբեջանցիները շուտով կիմանան իրենց ռազմական հաղթանակի գինը։ Բացի այն, որ նրանք այժմ իրենց հողում ունեն ջիհադականներ, որոնք, ըստ երևույթին, հրաժարվում են հեռանալ, նրանք նաև Թուրքիայի կամակատար պետությունը դարձան: Ալիևը կարող է Էրդողանին ընկալել իրեն հավասար մեկը, բայց Էրդողանը Ալիևին ընկալում է որպես ենթակա, որը քիչ է տարբերվում Հյուսիսային Կիպրոսում իր խամաճիկային պետության նախագահից»,- գրում է հոդվածագիրը։

Կարճ ասած ՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան Մինսկի խմբում ավելի շատ ազդեցության լծակներ ունեն, քան այժմ գիտակցում են նրանց առաջնորդները։ Առաջին հայացքից նոր ստատուս քվոն Հայաստանի պարտությունն ու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման հարցն է։ Բայց Ալիևի սխալներն ու հաղթական հռետորաբանությունը, հնարավոր է, նոր դուռ բացեն դեպի նոր ստատուս քվո։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան օգտվեն այդ հնարավորությունից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ