Գլխավոր էջ Նորություններ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը. ՌԴ ՊՆ...

Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

296
0

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը լրագրողներին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական զորախումբը շարունակում է խաղաղապահ առաքելություն իրականացնել: Հյուսիսային և հարավային հատվածներում ռուս խաղաղապահները 23 վերահսկող կետերում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողություն և իրավիճակի գնահատումներ են իրականացնում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ