Գլխավոր էջ Նորություններ Մեքսիկայում պատմել են «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի շուրջ բանակցությունների մասին

Մեքսիկայում պատմել են «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի շուրջ բանակցությունների մասին

313
0

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, ինչպես սպասվում է, Մեքսիկայում կանցկացվի հենց որ ռուսաստանյան մշակողները թույլտվություն ստանան մեքսիկական կարգավորիչ մարմիններից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ռուսաստանում Մեքսիկայի դեսպան Նորմա Պենսադո Մորենոն: Սեպտեմբերին Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Landsteiner Scientific դեղագործական ընկերությունը հայտարարել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի 32 միլիոն չափաբաժին Մեքսիկա մատակարարելու շուրջ համաձայնագրի մասին:

Միեւնույն ժամանակ Մեքսիկան համագործակցում Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ուրիշ արտադրողների հետ, ինչպիսիք են բրիտանական AstraZeneca-ն, ամերիկյան Pfizer-ը եւ չինական CanSino Biologics-ը, նշել Է Պենսադոն: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա»-ն, գրանցվել Է հոկտեմբերի 14-ին:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը մշակել Է իր պատվաստանյութը: Այս պատրաստուկն այժմ գտնվում Է կլինիկական փորձարկումների փուլում Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչեւ տարեվերջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ