Գլխավոր էջ Նորություններ ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի...

ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից․ Զարուհի Բաթոյան

374
0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:
Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ: Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին և հատկապես այն թիմին, որն առանց դադարի աշխատեց թե՛ COVID-ով պայմանավորված արտակարգ դրության, թե՛ ռազմական դրության ընթացքում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին, որոնք պատերազմի ընթացքում մեզ հետ էին և, իհարկե, բոլոր քաղաքացիներին, որոնց շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները աջակցություն ստացան:
Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ