Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանը Արցախ է առաքել 33 միավոր տեխնիկա՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար

Ռուսաստանը Արցախ է առաքել 33 միավոր տեխնիկա՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար

324
0

Ստեփանակերտի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը լիարժեք կգործի ուրբաթ օրվանից, ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումից հետո առաջին պլան են մղվել հումանիտար խնդիրները:

«Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ընդունված արագ որոշումների շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի գոտում: Ներկայումս ռուս խաղաղապահները հաջողությամբ կատարում են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման հետ կապված միջոցառումների մի ամբողջ շարք: Այսօր հումանիտար բնույթի խնդիրներ են մղվում: Այդ նպատակով Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը կսկսի լիարժեք գործել»,- ուրբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին, ասել է Միզինցևը միջգերատեսչական համագործակցությանը նվիրված խորհրդաժողովում:

Կենտրոնի հիմնական խնդիրներն են մշտական ​​բնակության վայրերը լքած քաղաքացիների վերադարձը, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման հարցում Ադրբեջանին և Հայաստանին օգնությունը և բնակչության բնականոն կյանքի պայմանների ստեղծումը, Ռուսաստանի պետական ​​մարմինների և կազմակերպությունների գործունեության համակարգումը` ռազմական գործողությունների արդյունքում տուժած շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, տեղեկացրել է Միզինցևը: Կենտրոնը կոչված է նաև օժանդակելու Ադրբեջանի և Հայաստանի պետական ​​մարմիններին միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ փոխգործակցության կազմակերպման գործում:

Նա համոզմունք է հայտնել, որ «հետկոնֆլիկտային կարգավորման սիրիական փորձը կօգնի հնարավորինս սեղմ ժամկետում խաղաղ կյանք հաստատել այս տարածաշրջանում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ