Գլխավոր էջ Նորություններ Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

332
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,- ասված է հրամանագրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ