Գլխավոր էջ Նորություններ Մեսրոպ Առաքելյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Մեսրոպ Առաքելյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

268
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

Նախգահի մեկ այլ հրամանագրով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-ասված է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Մեսրոպ Առաքելյանը վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականն էր: Նա այսօր վարչապետի որոշմամբ ազատվել է այդ պաշտոնից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ