Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են ՈՎ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՄԵԶ ՉԻՆԱԿԱՆ ՎԻՐՈՒՍԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԻՑ

ՈՎ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՄԵԶ ՉԻՆԱԿԱՆ ՎԻՐՈՒՍԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԻՑ

1537
0

Սարգիս Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՈՎ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՄԵԶ ՉԻՆԱԿԱՆ ՎԻՐՈՒՍԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԻՑ
Ամբողջ աշխարհը խիստ անհանգստացած է Չինաստանում սկիզբ առած կորոնավիրուսի համաճարակով, որը սպառնում է դառնալ լրջագույն մարտահրավեր համաշխարհային առողջապահության համար և խլել բազմաթիվ կյանքեր: Երկրները անում են հնարավոր ամեն ինչ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով: հետաձգվում են չվերթներ, փակվում է հաղորդակցությունը Չինաստանի հետ, արգելվում է սննդի ներմուծումը և իհարկե խիստ ու համապարփակ հսկողություն է իրականացվում սահմանների վրա՝ ամեն հնարավոր միջոցներով հայտնաբերելու վարակակիրներին և կանխելու նրանց անարգել տեղաշարժը երկրում:
Հայաստանի սահմանների առողջապահական վերահսկողությունը իրականացնում է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և այս օրերին փաստացի այդ կառույցն է պարտավոր ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը և կանխել վարակի տարածումը:
Եվ ահա պարզվում է, որ վարչապետը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակել առողջապահության և տեսչական աշխատանքի հետ ընդհանրապես առընչություն չունեցող, ամբղջ կյանքում ՓՄՁ ձեռնարկություններով ու ՀԴմ սարքերով ձբաղված մի ՀԿ-ի աշխատողի: Մեր ազգաբնակչությանը այդ վտանգավոր վարակից պետք է պաշտպանի Հակոբ Ավագյանը, որը ցավոք ունակ չէ դա անելու , ոչ թե նրա համար , որ չի ուզում, այլ պարզապես չունի համապատասխան կրթություն և փորձառություն: Չի կարող , որովհետև չգիտի ոչ համաճարակաբանություն, ոչ սահմանային և անդրսահմանային հսկողության տարրական հիմունքներ և ոչ էլ ունակ է մոբիլիզացնել աշխատակիցներին, որովհետև իր ոչ պրոֆեսիոնալ կառավարման և կայացրած որոշումների արդյունքում տեսչական մարմնում աշխատանքային մթնոլորտը մեղմ ասած հեռու է բավարար լինելուց:
Հետաքրքիր է, ով է պատասխան տալու , երբ հերթական անհեռատես նշանակման և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանքով ունենանք վարակի ներթափանցում և կանգնենք լրջագույն առողջապահական սպառնալիքների առջև: Միթե առաջին դեմքը չի պատկերացրել, որ չի կարելի առողջապահական տեսչական մարմնի ղեկավար նշանակել Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի մետալուրգիայի ֆակուլտետը և Գլաձոր համալսարանի ֆինանսներ և վարկ բաժինը ավարտած, ամբողջ կյանքում ՓՄՁ-ով և ՀԴՄ-ով ձբաղված անձի»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ