Գլխավոր էջ Նորություններ «Դեղերի փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն է նշանակվել Վիլեն Գաբրիելյանը

«Դեղերի փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն է նշանակվել Վիլեն Գաբրիելյանը

930
0

Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան  և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում 3 հաղթողներից տնօրեն է նշանակվել դեղագետ Վիլեն Գաբրիելյանը: Նրան նշանակել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել է ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:

Մրցույթը տեղի էր ունեցել սույն թվականի հունվարի 22-ին, մասնակցել էին 5 թեկնածուներ, որոնցից հաղթել էին 3-ը: Ըստ ընթացակարգի՝ Արսեն Թորոսյանը տնօրենին պետք է նշանակեր եռօրյա ժամկետում: Մրցույթն անցկացվել էր երեք փուլով:

Առողջապահության նախարարությունը դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել էր 2019թ. նոյեմբերի 8-ին: Կենտրոնի նախկին տնօրենի պաշտոնակատար Լևոն Մելիքյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ. մայիսի 6-ին՝ 6 ամիս ժամանակահատվածով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ