Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 536 հազարով․ ԱՀԿ

Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 536 հազարով․ ԱՀԿ

319
0

Աշխարհում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 55․32 մլն-ը՝ վերջին մեկ օրում աճելով 536 224-ով։ Նման տվյալներ է ներկայացնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Միայն վերջին մեկ օրում մահացել է 9220 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 333 742-ի։

Վերջին 24 ժամվա ընթացքում վարակման դեպքերի ավելի քան 45 տոկոսը բաժին է ընկել Եվրոպական տարածաշրջանին (244 710), երկրորդ տեղում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներն են (195 663), երրորդում՝ Հարավարևելյան Ասիան (47 152)։
Մեկ օրում հիվանդացության աճի հակառեկորդ է գրանցվել նոյեմբերի 14-ին, երբ ի հայտ է բերվել 670 785 վարակակիր։

Ի դեպ, ԱՀԿ-ն կորոնավիրուսի կանխարգելման թեմայով սոցիալական հոլովակ է տարածել․ «Եղի՛ր սուպերհերոս, կրի՛ր դիմակ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ