Գլխավոր էջ Նորություններ Արցախում ձևավորվել է աշխատանքային 6 խումբ, կատարվում է վնասների չափագրում և գույքագրում

Արցախում ձևավորվել է աշխատանքային 6 խումբ, կատարվում է վնասների չափագրում և գույքագրում

315
0

Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն:
Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում:
Երեկ ձևավորվել է աշխատանքային 6 խումբ: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում և գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը:

Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, ԱՀ քաղաքաշինության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ