Գլխավոր էջ Նորություններ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

485
0

Ուկրաինան հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է Strana.ua-ն` վկայակոչելով Կիևի քաղաքային լաբորատորիայի ուսումնասիրությունը: Դեպքը գրանցվել է Կիևում:

Ներկայումս վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 2700-ը, որոնցից 80-ը մահացել է:

Նշենք, որ 2019թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնել են Ուհանում անհայտ թոքաբորբի բռնկման մասին, իսկ արդեն հունվարին տեղեկություն տարածվեց, որ նոր տեսակի հիվանդությունը կորոնավիրուսն է:

Վարակման դեպքեր են գրանցվել Չինաստանում, Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Մալայզիայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ