Գլխավոր էջ Նորություններ Կոտայքի մարզում ավտոմեքենան գլխիվայր շուռ է եկել և հայտնվել ձորակում

Կոտայքի մարզում ավտոմեքենան գլխիվայր շուռ է եկել և հայտնվել ձորակում

679
0

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 14։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Վթարի հանգամանքները դեռևս անհայտ են:

Ուղևորը ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ