Գլխավոր էջ Նորություններ Սահմանամերձ գոտում ծննդաբերական բաժանմունքը փակելով դատարկվում է ամբողջ համայնքը․ Նունե Ներսիսյան

Սահմանամերձ գոտում ծննդաբերական բաժանմունքը փակելով դատարկվում է ամբողջ համայնքը․ Նունե Ներսիսյան

1032
0

«Այսօր մեր պետությունը բացի պարգևավճարներից և բացի գործուղման վճարները վատնելուց, ոչինչ չի կարողանում անել որպեսզի զարգացնի այս պետությունը։ Սահմանամերձ գոտում  ծննդաբերական բաժանմունքը փակելը նշանակում է դատարկել այդ գոտու ամբողջ համայնքը»։

Այս մասին հունվարի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանը։

Նա իր խոսքում նաև կոչ արեց, որպեսզի Առողջապահության նախարարը և ՀՀ Վարչապետը գնան և տեսնեն, թե ինչ պայմաններում են ապրում այդ շրջանների բնակիչները։

«Կարծում եմ՝  մեր երկրի Վարչապետը լինելով Տավուշի մարզից, շատ լավ տեղյակ է, թե գյուղը ինչ ձիրք ունի։ Եվ կոչ եմ անում որպեսզի Վարչապետը անցկացնի հանրային լսումներ, թե ինչու մոտակա 10-12 գյուղերից չեն տանում Իջևանի կամ Նոյեմբերյանի ծննդատուն, այլ տանում են Աչաջրի առողջապահական կենտրոն»,- ասաց Նունե Ներսիսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ