Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մահացել Է ԱՀԿ-ի գործադիր տնօրեն Փիթեր Սալաման

Մահացել Է ԱՀԿ-ի գործադիր տնօրեն Փիթեր Սալաման

1463
0

51 տարեկան հասակում մահացել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Փիթեր Սալաման, որը ղեկավարում Էր բժշկական ծառայություններով համընդհանուր ընդգրկվածությունն ապահովելու հարցը: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել Է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

«Խորապես վշտացած եմ իմ գործընկեր եւ բարեկամ դոկտոր Փիթեր Սալամանի՝ կյանքից անսպասելի հեռանալու համար: Մեր ամենախորը ցավակցությունն ենք հայտնում Փիթերի ընտանիքին, գործընկերներին ու բարեկամներին»,- գրել Է Գեբրեյեսուսն իր Twitter-ում:

Սալաման կազմակերպությունում սկսել Է աշխատել 2016 թվականից: Դրանից առաջ նա աշխատել Է ՅՈւՆԵՍԿՕ-ում՝ որպես տարածաշրջանային տնօրեն, որը ղեկավարում Էր մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան ուղղությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ