Գլխավոր էջ Նորություններ Բժշկական ծառայությունը գերազանց է գործել ապրիլյան իրադարձությունների ժամանակ. Սահակ Օհանյան

Բժշկական ծառայությունը գերազանց է գործել ապրիլյան իրադարձությունների ժամանակ. Սահակ Օհանյան

1799
0

Ռազմաբժշկական ծառայությունն ակտիվ զարգանում է եւ արդիականանում։ Այս մասին ասել է  Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ բուժծառայության բազմաթիվ ստորաբաժանումները եւ հոսպիտալները համալրված են որակյալ անձնակազմով, որը պարբերաբար վերապատրաստվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան։ «Մեր երազանքն է, որպեսզի ամեն դիրքում լինեն ժամկետային ծառայության սանհրահանգիչ զինվորներ, որոնք կարող են առաջին օգնություն ցուցաբերել։ Պրակտիկան ցույց է տալիս, որ որքան շուտ է տեղ հասնում որակյալ բժշկական օգնությունը, այնքան ավելի մեծ է դրական արդյունքի շանսը»,- նշել է Օհանյանը՝ ընդգծելով, որ բժշկական ծառայությունը իրեն գերազանց է դրսեւորել ապրիլյան իրադարձությունների ժամանակ։

Ինչպես նշեց վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Նազարյանը, հայ մասնագետները վերապատրաստվում են արտասահմանում, եւ կադրերի պատրաստմանը զուգահեռ՝ կատարվում է առողջապահության ընդհանուր համակարգին ինտեգրման մեծ աշխատանք։ «Ռազմաբժշկական համակարգը ոչնչով չի զիջում ընդհանուր առողջապահության համակարգին։ Մարզերում կան կայազորային հոսպիտալներ, որոնք համարվում են առաջատարն այդ շրջաններում»,- ասել է Նազարյանը։

Պլանավորման բաժնի պետ Տիգրան Ավետիսյանը տեղեկացրեց, որ հայ զինվորական բժիշկները մասնակցում են Գերմանիայում, ՀԱՊԿ շրջանակում զորավարժությունների, համագործակցում են Չինաստանի, Հունաստանի հետ։ «Բժիշկների համար սահմաններ չկան»,- ընդգծել է Ավետիսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ