Գլխավոր էջ Նորություններ Աջափնյակի ԶԱԳՍ-ի պետը համագործակցու՞մ է Ռազմիկ Աբրահամյանի հետ

Աջափնյակի ԶԱԳՍ-ի պետը համագործակցու՞մ է Ռազմիկ Աբրահամյանի հետ

1226
0

«Հայոց մայրեր» ՀԿ-ի մի քանի կանայք  Աջափնյակի ԶԱԳՍ-ի պետից բացատրություն են պահանջում իրենց երեխաների գրանցման վերաբերյալ։

Նրանցից մեկը նշում է, որ պետ Անահիտ Ղուկասյանը, որ համագործակցել է Ռազմիկ Աբրահամյանի հետ,  փոխել է երեխաներից մեկի հոր անունը։ Վերջինս հերքում էր այդ ամենը՝ ասելով, որ նման բան հնարավոր չէ. նրանք գրում են այն անունը, որն իրենց ասում են:

Բողոքի մասնակից մայրերի հետ էր նաև 2010 թվականին երեխային կորցրած հայրը: Նա պահանջում է  ցույց տալ երեխայի տվյալները, սակայն Ղուկասյանը նշում է, որ երեխայի տվյալներն իմանալու համար պետք է  մայրը գա։

Ծնողը պնդում է, որ Ռազմիկ Աբրահամյանն իրեն ասել է, թե երեխան մեռելածին է, մինչդեռ Ղուկասյանն այլ բան է ասել:

Ըստ Աջափնյակի ԶԱԳՍ-ի տվյալների երեխան ծնվել է, հետո մահացել, ասել է, թե երեխան մի քանի ժամ ապրել է մինչ մահանալը:Ղուկասյանը հերքեց նաև իր հանցավոր համագործակցությունը Ռազմիկ Աբրահամյանի հետ՝ նշելով, որ նրանք միայն գրանցում են Հանրապետական հիվանդանոցի ծնունդները:

Ռազմիկ Աբրահամյանի հետ համագործակցում եք. լարված վիճակ Աջափնյակի ԶԱԳՍ-ում (տեսանյութ)

Նա  դուրս հանեց ծնողներին և լրագրողներին՝ այդպես էլ տվյալները չհրապարակելով։ Պատճառաբանեց, թե արդեն ընդմիջման ժամ է:

 

Սառա Հարությունյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ