Գլխավոր էջ Նորություններ Լեռնային Ղարաբաղ են մեկնել ռուս խաղաղապահներ տեղափոխող 13-րդ և 14-րդ ինքնաթիռները

Լեռնային Ղարաբաղ են մեկնել ռուս խաղաղապահներ տեղափոխող 13-րդ և 14-րդ ինքնաթիռները

490
0

Ուլյանովսկից Լեռնային Ղարաբաղ են մեկնել ռուս խաղաղապահներ տեղափոխող 13-րդ և 14-րդ Իլ-76 ինքնաթիռները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

«Ռուս խաղաղապահներ տեղափոխող տասներեքերորդ և տասնչորսերորդ ԻԼ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներն օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցները և զրահափոխադրիչները»,- նշվում է հաղորդագրությունում:

ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ