Գլխավոր էջ Նորություններ Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել չքննադատել Ռուսաստանին

Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել չքննադատել Ռուսաստանին

815
0

Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր թելեգրամյան ալիքում Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների հետ կապված գրառում է կատարել՝ կոչ անելով չքննադատել Ռուսաստանին:

«Ցանկացած հայ, որն այժմ կահամարձակվի քննադատել Ռուսաստանին, պետք է գնա ու կտրի իր լեզուն: Հայաստանի քաղաքացիները կարող են քննադատել միայն իրենց: Այն բանի համար, որ իշխանության բերեցին ազգային դավաճանի, որը վիճելով հայ ժողովրդի միակ պատմական դաշնակցի հետ, նախադրյալներ ստեղծեց պատերազմի համար: Որտե՞ղ է այժմ նրա Սորոսը, Պետդեպարտամենտը, Պենտագոնը, Մակրոնը, էլ ո՞վ կա այնտեղ: Նրանք քարտեզի վրա ձեզ չեն էլ կարող գտնել: Երևանը չեն կարող, էլ ուր մնաց Ստեփանակերտը: Էլ ուր մնաց օգնեն: Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա մի բան, եթե Ռուսաստանը չլիներ, ամբողջ Ղարաբաղը կարող էր կորսված լինել արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում: Ամբողջը: Հարցրեք Ղարաբաղի ղեկավարին»,- նշել է Սիմոնյանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ