Գլխավոր էջ Նորություններ Այսօր պատմական օր է բուհի համար. ԵՊԲՀ ռեկտոր

Այսօր պատմական օր է բուհի համար. ԵՊԲՀ ռեկտոր

1335
0

Այսօր պատմական օր է բուհի համար, քանի որ համալսարանն անցել է երկար ճանապարհ՝ հասնելու համար եվրոպացի գործընկերների հետ համագործակցության այսպիսի մակարդակի։ Այս մասին HORIZON 2020 Twinning ծրագրում Հայաստանի հաղթանակին նվիրված գիտաժողովի շրջանակում հունվարի 24-ին ասաց Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ այդ ձեռքբերումը թույլ կտա երիտասարդ մասնագետներին եւ գիտնականներին շարունակել ձեռք բերել լավագույն միջազգային փորձը։ «Հատկանշական է, որ COBRAIN նախագծի հաղթանակը գրեթե համընկել է համալսարանի 100-ամյակին։ Կարելի է համարել, որ սա առաջին միջոցառումն է, որը նվիրվում է այդ նշանակալի իրադարձությանը, որին ներկա են նաեւ բարձրաստիճան հյուրեր»,- նշել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ