Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Մեկ ամիս է բուժաշխատողները առանց ֆինանսավորման սպասարկում են բնակչությանը և սպասում, թե...

Մեկ ամիս է բուժաշխատողները առանց ֆինանսավորման սպասարկում են բնակչությանը և սպասում, թե երբ են համալրելու գործազուրկների շարքը

1093
0

« Թե բա, կարողա ամեն շենքի մոտ մի հատ ծննդատուն ունենանք: Չէ նոր ծննդատուն ունենալ պետք չէ, անհրաժեշտ է եղածը պահպանել, զարգացնել: Ռազմավարություն չունեք, շատ վատ է:Արդեն մեկ ամիս է ժողովուրդը պայքարում է ծննդատների համար, մեկ ամիս է բուժաշխատողները առանց ֆինանսավորման սպասարկում են բնակչությանը և վախով սպասում, թե երբ են համալերելու գործազուրկների շարքը: Ու շատ զարմանում եք, որ բուժաշխատողները խալաթներով դուրս էին եկել բողոքի ակցիայի:

Այստեղ հարց է առաջանում, իսկ երբ հեղափոխության օրերին նույն բուժաշխատողները հիվանդանոցային խալաթներով միանում էին քայլերթներին, էդ ժամանակ չզարմացա՞ք ու չնկատեցի՞ք: Կառուցողական ռազմավարությամբ էիք սնում մարդկանց`հանուն հպարտ քաղաքացու, օրենքից ու օրինական գործողություններից էիք խոսում: Մարդասիրություն, հայրենասիրություն եք քարոզում: Սահմանամերձ գյուղերը դատարկելով, մարդկանց զրկելով հարմարավետ ապրելու հնարավորությունից, դարձնելով գործազուրկ`սա է ռազմավարությունը:

Կամ ինչու՞ են հղիները Ոսկեպար գյուղից գերադասում գնալ Աչաջուր, որը ավելի հեռու է, քան Նոյեմբերյան, որը ավելի մոտ է: Շատ վատ է, որ այս հարցին կառավարությունում մարդիկ պատասխան չունեն, կամ ունեն, բայց չեն բարձրաձայնում: Այդ հատվածը թշնամու դիտակետի տակ է, և որպեսզի ապահով լինի, այնտեղ շրջանցման ճանապարհ կա, որը քանդված վիճակում է:Նաև ավելացնեմ, որ կառավարությունը ընդունած օրենք ունի, որտեղ ասվում է,որ յուրաքանչյուր բնակիչ ունի ազատ ընտրության իրավունք և կարող է ինքը որոշել ,որ բժշկական կենտրոններում պետք է ստանա բուժօգնություն:

Իսկ փաստը, որ Ոսկեպարից հղիները գնում են Աչաջուր, խոսում է այն մասին ,որ շատ վստահելի ծննդատուն է և վստահելի բուժանձնակազմ: Եվ մարդիկ իրենց ծննդկանի և նորածնի կյանքը վստահում են հենց Աչաջուր ԱԿ — ի անձնակազմին: Հիմա ստացվում է ,որ հենց businessman նախարարն է մամիպուլյացիա անում ,և վարչապետին սխալ տեղեկություններ տալիս: Ծննդատների վերաբերյալ, այնել սահմանամերձ գոտիներում, պետք է լինել կառուցողական: Բավական է եղածը քանդել»:

Գրառումը կարդացեք Նունե Ներսիսյանի Facebook-ի էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ